ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայաստանի կամ Արցախի տարածքից «Սմերչ»-ի առաջին համազարկերը պատկերող տեսանյութ


ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Հայաստանի կամ Արցախի տարածքից «Սմերչ»-ի առաջին համազարկերը պատկերող տեսանյութ

  • 07-03-2017 11:34:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Լուրեր



 
 
ՀՀ պաշտպանության նախարարությունը «Youtube»-ում հրապարակել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի մարտական տեղակայումը և հրթիռների արձակումը պատկերող տեսանյութ: Տեսանյութում նշված է, որ դրանք «Սմերչ»-ի առաջին հայկական համազարկերն են, այլ կերպ ասած, Հայաստանի կամ Արցախի տարածքից այդ ահեղ համակարգի հրթիռներն առաջին անգամ են արձակվում:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, հրամանատարական կետերի, կապի հանգույցների, ինչպես նաև լայն առումով տեխնիկայի և այլ թիրախների խոցման համար։ Եթե «Սմերչը» ժամանակին գործի դրվի, թշնամին չի հասցնի օդ բարձրացնել իր ինքնաթիռները և ուղղաթիռները, կախված կիրառվող մարտագլխիկից, զրահատեխնիկան կայրվի ճանապարհին:
 
Նոյյան տապան  -   Լուրեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play