ԻՊ հրամանատարությունը զինյալներին հրահանգել է լքել Մոսուլը և շարժվել Ռաքքայի ուղղությամբ


ԻՊ հրամանատարությունը զինյալներին հրահանգել է լքել Մոսուլը և շարժվել Ռաքքայի ուղղությամբ

  • 07-03-2017 12:29:24   | Իրաք  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարները զինյալներին հրահանգել են լքել Մոսուլը և ուղևորվել դեպի Ռաքքա, որը գտնվում է ԻՊ վերահսկողության ներքո:
 
tass-ի փոխանցմամբ` ԻՊ ղեկավարությունը գտնվելով Ռաքքայում` հրահանգել է, որպեսզի խալիֆաթի բանակը` ահաբեկիչների դաշտային հրամանատարությունը Մոսուլում լքի քաղաքը, ոչնչացնի շտաբերը և մոբիլիզացնելով ահաբեկիչներին որքան հնարավոր է շուտ հասնել Սիրիա: 
Նշվում է, որ մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերի 17-ին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն