Մալազիայում կանխվել է Սաուդյան Արաբիայի թագավորի նկատմամբ մահափորձը


 

Մալազիայում կանխվել է Սաուդյան Արաբիայի թագավորի նկատմամբ մահափորձը

  • 07-03-2017 13:18:00   |   |  Հասարակություն

Մալազիայի ոստիկանությունը Կուալա-Լումպուր կատարած այցի ժամանակ կանխել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանա բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդայի նկատմամբ ահաբեկչական գործողությունը:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` Եմենի չորս քաղաքացիներ ձերբակալվել են փետրվարի 26-ին տեղի ոստիկանության կողմից իրականացված հակաահաբեկչական ռեյդի ընթացքում: 
«Մենք կարողացել ենք նրանց ձերբակալել մինչև այն պահը, երբ նրանք կկարողանային ինչ-որ բան անել»,- ասել է ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը` հավելելով, որ կասկածյալների տարիքը 26-33 է, նրանցից մեկը հանդիսանում է մասնավոր մալազիական համալսարաններից մեկի ուսանող, իսկ ևս մեկը` խոհարար է տեղի ռեստորանում: 
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը Կուալա-Լումպուր առաջին անգամ պաշտոնական այցելություն ունեցել է փետրվարի 26-ին բազմամարդ պատվիրակության հետ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն