«Դիմակահանդեսն» իր հաստատուն տեղը զբաղեցրեց Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում
07-03-2017 18:49:47 | Հայաստան | Մշակույթ
Ս. թ. մարտի 5-ին «Դիմակահանդես» բալետի առաջնախաղով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամբողջացվեց մեծանուն հայ կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունների փունջը:
Բեմադրությունը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ Վիլեն Գալստյանի: Բեմադրության և զգեստների նկարիչ Ավետիս Բարսեղյան (ՀՀ վաստ. նկարիչ): Ներկայացման բեմադրող դիրիժորը Հարություն Արզումանյանն է:
Գլխավոր դերերում հանդես եկան ՀՀ վաստ. արտիստ Ռուբեն Մուրադյանը (Արբենին), Մերի Հովհաննիսյանը (Նինա), ՀՀ վաստ. արտիստ Մարիա Դիվանյանը (Շտրալ), Միլիտոն Կիրակոսյանը (Զվեզդիչ), Գրիգոր Գրիգորյանը (Անհայտը), սոպրանո Դիանա Հարությունյանը (Նինայի ձայն):
«Դիմակահանդես» բալետի հաջորդ ներկայացումը մարտի 12-ին է։ Արբենինի դերապարը կկատարի Սևակ Ավետիսյանը, Նինա՝ Սյուզաննա Փիրումյան, Շտրալ՝ Տաթևիկ Բոլշիկյան, Զվեզդիչ՝ Ռազմիկ Մարուքյան, Անհայտը՝ Գրիգոր Գրիգորյան, Նինայի ձայնը՝ Սիլվա Պետրոսյան։
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին