Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը


Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը

  • 07-03-2017 19:07:30   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ): Տնօրինության համար հիմք է ծառայել Խաչատուր քահանայի կողմից ներկայացված դիմումը: 
 
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Կարեն Գևորգյան:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն