Ի՞նչ է կոչ անում մարդկությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանանց նկատմամբ մեծացող խտրականության վերաբերյալ


Ի՞նչ է կոչ անում մարդկությանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանանց նկատմամբ մեծացող խտրականության վերաբերյալ

  • 08-03-2017 18:01:26   | Բելգիա  |  Հասարակություն

Կանանց և տղամարդկանց միջև պատմականորեն անհավասար կարգավիճակը բարդանում է և հանգեցնում գենդերային հիմքով խտրականության աճին:
 
korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ կոչ անելով վերջ դնել կանանց նկատմամբ ճնշումներին: 
«Կանանց միջազգային օրը եկեք բոլորս խոստանանք անել մեզանից կախված ամեն ինչ արմատացած նախապաշարմունքները հաղթահարելու, գենդերային հավասարության առաջմղման և կանանց իրավունքների ու հնարավորությունների զարգացման համար»,- ասել է նա: 
ՄԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ ամբողջ աշխարհում ավանդույթների, մշակութային արժեքների և կրոնի հիմքերի խեղաթյուրումը հանգեցնում է կանանց իրավունքների խախտմանը, նրանց նկատմամբ սեռական գործողությունների տարածմանը: 
Նրա խոսքերով` այսօր շատ կանայք ենթարկվում են ահաբեկման և բռնությունների կիբերտարածքում և իրական կյանքում, ավելին` հաճախ ծայրահեղականները և ահաբեկիչները կառուցում են իրենց գաղափարախոսությունը կանանց և աղջիկներին ենթարկեցնելու, սեռական և գենդերային բռնության, պարտադրված ամուսնությունների և փաստացի ստրկացնելու գաղափարների շուրջ: 
Ա. Գուտերեշը նաև հավելել է, որ մինչ օրս շատ կանայք պատշաճ կերպով ներկայացված չեն քաղաքականության մեջ և տնտեսության ոլորտում բարձր պաշտոններում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն