ԵՄ-ն մարտի 15-ին ևս կես տարով երկարաձգելու է պատժամիջոցները Ռուսաստանի 146 քաղաքացիների նկատմամբ


ԵՄ-ն մարտի 15-ին ևս կես տարով երկարաձգելու է պատժամիջոցները Ռուսաստանի 146 քաղաքացիների նկատմամբ

  • 09-03-2017 14:26:24   | Բելգիա  |  Հասարակություն

Եվրոպական միությունը մարտի 15-ին կես տարով երկարաձգելու պատժամիջոցները Ռուսաստանի և Ուկրաինայի հարավ-արևելյան ինքնահռչակ հանրապետությունների 146 քաղաքացիների, ինչպես նաև 37 կազմակերպությունների նկատմամբ:
 
tass-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս փոխանցմամբ` վերջին անգամ Ռուսաստանի համար սև ցուցակը կես տարով երկարաձգվել է սեպտեմբերի 15-ին: Այդ ժամանակ այն ընդգրկել էր 146 մարդու, այդ թվում Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչներ, ռուս քաղաքագետներ, գործարարներ և ուժայիններ: 
Նշվում է, որ վերոնշյալ սև ցուցակում ընդգրկված բոլոր մարդկանց արգելված է Եվրոպական միություն այցը, իսկ նրանց ակտիվները, եթե գտնվում են եվրոպական բանկերում, ապա ենթակա են սառեցման: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն