Ռուսաստանը և Գերմանիան պետք է ձգտեն զինաթափել Եվրոպան. Գերմանիայի արտգործնախարար


Ռուսաստանը և Գերմանիան պետք է ձգտեն զինաթափել Եվրոպան. Գերմանիայի արտգործնախարար

  • 09-03-2017 15:27:05   | Գերմանիա  |  Միջազգային

Ռուսաստանը և Գերմանիան պետք է ձգտեն զինաթափել Եվրոպան` չնայած որ մեծ է սպառազինության մրցավազքի վերսկսման հնարավորությունը:
 
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն իր ռուս գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո: 
Նա նշել է, որ կան որոշակի մտահոգություններ, որոնց շուրջ երկու կողմերում էլ քննարկումներ են ընթանում: 
Նրա խոսքերով` Ռուսաստանի զինված ուժերը մեծ ներուժ ունեն բալթյան երկրներում, ՆԱՏՕ-ն` Լեհաստանում. «Մտավախություններ կան, որ մենք կրկին մոտեցել ենք  սպառազինությունների նոր մրցավազքի»: 
Զ. Գաբրիելն ընդգծել է, որ Գերմանիան և Ռուսաստանը մյուսներից ավելի լավ գիտեն, որ սպառազինությունների մրցավազքը չի բխում իրենց երկրների քաղաքացիների շահերից: 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play