Ռուսաստանը և Գերմանիան պետք է ձգտեն զինաթափել Եվրոպան. Գերմանիայի արտգործնախարար
09-03-2017 15:27:05 | Գերմանիա | Միջազգային
Ռուսաստանը և Գերմանիան պետք է ձգտեն զինաթափել Եվրոպան` չնայած որ մեծ է սպառազինության մրցավազքի վերսկսման հնարավորությունը:
tass-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն իր ռուս գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո:
Նա նշել է, որ կան որոշակի մտահոգություններ, որոնց շուրջ երկու կողմերում էլ քննարկումներ են ընթանում:
Նրա խոսքերով` Ռուսաստանի զինված ուժերը մեծ ներուժ ունեն բալթյան երկրներում, ՆԱՏՕ-ն` Լեհաստանում. «Մտավախություններ կան, որ մենք կրկին մոտեցել ենք սպառազինությունների նոր մրցավազքի»:
Զ. Գաբրիելն ընդգծել է, որ Գերմանիան և Ռուսաստանը մյուսներից ավելի լավ գիտեն, որ սպառազինությունների մրցավազքը չի բխում իրենց երկրների քաղաքացիների շահերից: