Սիրիացի զինվորականները կրկին վերահսկողություն են սահմանել ռազմական օդանավակայանի նկատմամբ


 

Սիրիացի զինվորականները կրկին վերահսկողություն են սահմանել ռազմական օդանավակայանի նկատմամբ

  • 09-03-2017 18:14:03   | Սիրիա  |  Հասարակություն

Սիրիական բանակի էլիտար ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Հալեպի արևելյան հատվածում տեղակայված Կաշիշ ռազմական օդանավակայանից:
 
tass-ի փոխանցմամբ` սիրիական ռազմաօդային ուժերի նախկին ավիաբազայի մոտակայքում գտնվող Ասադի ջրամաբարն ազատագրվել է ծանրագույն մարտերից հետո: 
Ճակատի այդ հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երկու շաբաթների ընթացքում ազատագրել են 140 գյուղ և փոքր քաղաք: 
Այնտեղ ահաբեկիչները դեռևս վերահսկողություն ունեն երկու մարտական դիրքերի վրա, որոնք ռազմական օդանավակայանից գտնվում են 5 կմ հեռավորության վրա: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն