« Էյ Թի Փի»-ի տնկարան այցելությունները ոգեշնչման աղբյուր են


« Էյ Թի Փի»-ի տնկարան այցելությունները ոգեշնչման աղբյուր են

  • 10-03-2017 13:55:10   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Էյ Թի Փի»-ի Կարինի տնկարանը դեռևս շարունակում է համարվել Հայաստանի լավագույն գողտրիկ վայրերից մեկը զբոսաշրջիկների համար: Կազմակերպությունը բոլորովին վերջերս է իր տնկարանի դռները բացել  հանրության  առջև՝  ամեն ամիս հյուրընկալելով «Ամրացրու Արմատներդ» խորագրով կազմակերպվող շրջայցերի մասնակիցներին: 
 
 Տեղաբնակները, այդ թվում աշխարհի տարբեր անկյուններից  Հայաստան այցելած սփյուռքահայերն ու զբոսաշրջիկները եղել են տնկարանում և ծանոթացել «Էյ Թի Փի»-ի կողմից բազմացվող տասնյակ հազարավոր  պտղատու և դեկորատիվ ծառերի հետ: Այցերի կազմակերպման նպատակն է  հանրությանը ներկայացնել «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը և բարձրացնել բնապահպանական խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ իրազեկության մակարդակը: 
 
«Մենք բազմաթիվ փոփոխություններ ենք իրականացնում: Այս տարի մեր նպատակն է տնկել ևս քարրորդ միլիոն ծառ», -նշեց «Էյ Թի Փի»-ի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը: «Սիրով հրավիրում ենք միանալ մեր այցերին դեպի Կարինի տնկարան, անկախ նրանից՝ Դուք սրտացավ քաղաքացի եք, բնապահպան, թե պարզապես հայ, ով ցանկանում է կապ վերահաստատել իր նախնիների հայրենիքի հետ: Ձեր աջակցությամբ  մենք կշարունակենք իրագործել մեր նպատակը, որն ուղղված է Հայաստանը կայուն և կանաչ դարձնելուն: Մասնակցության համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»: 
 
«Ամրացրու արմատներդ» խորագրով առաջին շրջայցը նախատեսված է ապրիլի 29-ին, այնուհետև մայիսի 30-ին, հունիսի և հուլիսի 5-ին: Սա հանրային միջոցառում է, և ակնկալվող նվիրատվությունը 20 ԱՄՆ դոլար է: Այցը կտևի մոտավորապես 3 ժամ՝ ներառյալ ուղևորությունը: Տեղում կմատուցվի թեթև հյուրասիրություն:
 
 Մեզ այցելող բազմաթիվ հյուրեր, այդ թվում դեսպաններ և դպրոցականներ, ստորագրում են այցելուների գրքում: «Անչափ շնորհակալություն մեր մոլորակի պահպանմանն ուղղված Ձեր ծառայությունների համար: Առանց Ձեր նման մարդկանց, աշխարհը ողբալի վիճակում կլիներ: Շարունակեք կանաչապատել մեր մոլորակը»,- գրել է Գրեմմի մրցանակակիր Ջաս Ստոնը Երևանում կազմակերպված միջազգային ջազ փառատոնին հաջորդող օրը՝ Կարին այցելության ժամանակ:
 
 Այցելուները զբոսնում են տնկարանով՝ ծանոթանալով դաշտերում համդիպիող, ինչպես նաև Ջեյմս և Էվելին (Թալանյան)Մուկջյանների անվան ջերմոցում  բազմացվող  ավելի քան 50 ծառատեսակի, թփերի և բուսատեսակների հետ: «Էյ Թի Փի»-ի ընկերասեր փորձագետները այցելուների հետ կիսվում են  բուսատեսակաների վերաբերյալ հետաքրքիր փաստերվ և պատմություններով: 
 
Հյուրերը կանգ են առնում Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կրթական կենտրոնում, որտեղ հազարավոր դպրոցականների համար անցկացվում են բնապահապանական թեմաներով դասընթացներ: Այցը ավարտվում է մոտավորապես կեսօրին՝ թեթև հյուրասիրութամբ և «կանաչ այցելուները» հեռանում են դրական լիցքերով և բարձր տրամադրությամբ ոգեշնչված: 
 
«Էյ Թի Փի»-ի Կարինի և մյուս երեք տնկարանները աշխատանքով են ապահովում 42 անձանց, որոնց մեծամասնությունը Ադրբեջանից գաղթած հայեր են: 
 
Աշնանը կազմակերպվող այցերի օրերը նույնպես առկա են, ուստի ցանկացողները կարող են զանգել «Էյ Թի Փի»-ի Բոստոնի կամ Երևանի գրասենյակներ:Այցի վերաբերյալ մանրամասների, ինչպես նաև գրանցվելու համար այցելեք մեր ֆեյսբուքյան էջ: 
 
 1994թ-ից մինչ այժմ  «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը տնկել է  շուրջ 5216500 ծառ: «Էյ Թի Փի»-ն  Հայաստանում ծառատունկ իրականացնող միակ խոշոր կազմակերպությունն է, և իր գործունեության 22 տարվա ընթացքում հաջողությամբ հիմնադրել է 4 տնկարան, երկու բնապահպանական կրթական կենտրոն և կանաչապատել Հայաստանի և Արցախի բոլոր համայնքային տարածքները: Այս ընթացքում կազմակերպությունը աշխատատեղերով է ապահովել հարյուրավոր մարդկանց և կենսական նշանակության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղացիների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.armeniatree.org:
 
 
Նկար 
 
 «Էյ Թի Փի»-ի գլխավոր բուսաբույծ Տիգրան Փալազյանը հյուրերի համար Կարինի տնկարանում շրջայց է կազմակերպում, որը միշտ անցնում աշխույժ և հետաքրքիր: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play