Աշխաբադում սեպտեմբերին անցկացվելիք Ասիական 5-րդ խաղերին կմասնակցի նաև հայաստանյան պատվիրակությունը (տեսանյութ)


 

Աշխաբադում սեպտեմբերին անցկացվելիք Ասիական 5-րդ խաղերին կմասնակցի նաև հայաստանյան պատվիրակությունը (տեսանյութ)

  • 14-03-2017 22:00:33   | Հայաստան  |  Հասարակություն



Շուրջ 5000 մարզիկներ, 10-15 հազար հյուրեր և երկրպագուներ, 1000-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչներ և 8-10 հազար կամավորներ. Սրանք 2017 թվականի սեպտեմբերի 17-27-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում նախատեսված Ասիական 5-րդ խաղերի ընդհանուր մասնակիցների մոտավոր քանակն է: 
10 օր շարունակ 62 երկրների մարզիկներն իրենց ուժերը չափելու են 21 սպորտաձևում, մասնավորապես, ծանր և թեթև աթլետիկա, բասկետբոլ, վոլեյբոլ, թեքվանդոյ, ազատ և հունահռոմեկան ոճերի ըմբշամարտ, բոուլինգ, մեծ և սեղանի թենիս, ինչպես նաև Թուրքմենստանի ազգային գորեշ ըմբշամարտ և այլն: 
Ինչպես այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց Թուրքմենստանի Արտգործնախարարության եվրոպական դեպարտամենտի ղեկավար Սերդար Դուրդիևը, «Առողջություն, ներշնչանք, ընկերություն» կարգախոսի ներքո Աշխաբադում 5-րդ Ասիական խաղերի անցկացումն ուղղակի պատմական նշանակություն ունի այդ երկրի համար: 
 
Նրա փոխանցմամբ` դեռ 2010 թվականի դեկտեմբերի 19-ին Քուվեյթի մայրաքաղաքում Ասիայի օլիմպիական խորհրդի և Թուրքմենստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջև ստորագրվել է երկկողմ փաստաթուղթ Աշխաբադում դրանց անցկացման մասին: 
Ս. Դուրդիևի խոսքերով` Ասիա մայրցամաքի 45 պետությունների ազգային օլիմպիական կոմիտեներին միավորող Ասիայի օլիմպիական խորհրդի այդ որոշումը հանդիսանում է Թուրքմենստանի նախագահի կողմից իրականացվող այն լայնամասշտաբ գործունեության վառ արդյունքը, որը նա տանում է սեփական երկրում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ուղղությամբ: 
Թուրքմեն պաշտոնյայի վստահեցմամբ` Աշխաբադը պարտրաստ է ընդունել 5-րդ Ասիական խաղերի մասնակիցներին. Այս կապակցությամբ այնտեղ կառուցվել են հզոր սպորտային ենթակառուցվածքներ, ինչպիսիք են բազմաֆունկցիոնալ և նոր կառուցված Օլիպիական փոքրիկ քաղաքը, պարաօլիմպիկ համալիրը և վերականգնողական կենտրոնը:  
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն