Տասնյակ զոհեր ու վիրավորներ Սիրիայի մայրաքաղաքում (լուսանկարներ)


Տասնյակ զոհեր ու վիրավորներ Սիրիայի մայրաքաղաքում (լուսանկարներ)

  • 16-03-2017 09:45:10   | Սիրիա  |  Քաղաքական

 
 
Առնվազն 31 հոգի է զոհվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երեկ իրար հաջորդած պայթյունների հետևանքով, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Մահապարտի կողմից Դամասկոսի կենտրոնական հատվածում գտնվող Արդարադատության պալատի վրա իրականացված հարձակման այս հետևանքների մասին տեղեկացրել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը:
Երկրի պետական բարձրաստիճան պաշտոնյաներից Ահմեդ Ալ-Սեյեդը «Ալ Ախբարիա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ մահապարտն իրեն պայթեցրել է Արդարադատության պալատում, որը գտնվում է քաղաքի հին մասի Համիդիա շուկայի մերձակայքում: Իրավապահները փորձել են կանգնեցնել ահաբեկչին, սակայն նրան հաջողվել է անցնել և մարդկանց բազմության մեջ պայթեցնել մարմնին ամրացված պայթուցիկը:
Սիրիայի պետական լրատվական գործակալության՝ ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն, մահապարտական հարձակման հետևանքով վիրավորվել է 60 մարդ:
Առաջին մահապարտական հարձակումից  քիչ անց, երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի «Ալ Ռաբուհ» թաղամասում գտնվող ռեստորանում: Կան մի քանի զոհեր ու վիրավորներ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play