«Հաց բերողը» պետք է արժանանա մարդասիրական ամենաբարձր կոչմանը՝ «Ավրորա» մրցանակին. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)


«Հաց բերողը» պետք է արժանանա մարդասիրական ամենաբարձր կոչմանը՝ «Ավրորա» մրցանակին. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)

  • 17-03-2017 13:13:41   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Հաց բերողը» գոնե հետմահու պետք է արժանանա մարդասիրական ամենաբարձր կոչմանը՝ «Ավրորա» մրցանակին։ Այս մասին մարտի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։ 
Ըստ նրա՝  Արթուր Սարգսյան հայորդին հայ ժողովրդի իրական տեսակի մարմնացում է, որից պետք է օրինակ վերցնել։ 
«Ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը Արթուր Սարգսյանին իր եղբայրն է համարում, ժողովրդի իսկական զավակ, իր ազգի լավագույն հատկանիշները կրող անձնավորություն, ով իր արարքով ցույց տվեց, թե ինչքան բարձր կարող է կանգնել մարդը նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում»,- ասաց Ս. Հացպանյանը` ընդգծելով, որ Ա. Սարգսյանը երբևէ չի մոռացվի:  
Նրա կարծիքով` ազգովի մասնակցություն պետք է լինի «Հաց բերողի» հուղարկավորությանը։ 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն