Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփել է ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեությունը ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում


Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփել է ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեությունը ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում

  • 17-03-2017 16:18:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սույն թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի տարեկան ընդհանուր ժողովը:  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ողջունեց ժողովի մասնակիցներին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, նախարարներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ԲՈՒՀ-երի ռեկտորներին, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամներին, գիտնականներին:
 
Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2016թ-ին կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Հրաչիկ Սիմոնյանի, Ալեքսանդր Թալալյանի, Կարեն Պողոսյանի, Էվրիկ Աֆրիկյանի, Յուրի Չիլինգարյանի, Հարություն Թերզյանի, Աշոտ Կարապետյանի, Սերգեյ Գրիգորյանի, թղթակից անդամներ՝ Հրաչիկ Թամրազյանի, Գագիկ Կրյուչկյանի հիշատակը:
Ժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց ժողովի մասնակիցների հարցերին: Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց, որ համամիտ չէ այն դիտողության հետ, թե ԳԱԱ-ն Հայաստանին պետք չէ և սպառել է իրեն. «Ես չեմ կիսում այդ մոտեցումը, եթե այդ տեսակետը կիսեի, ապա քայլեր կձեռնարկվեին։ Ուղղակի պետք է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա: Մեր կողմից նման մոտեցում չի եղել և չի լինելու»:
 
Ն.Ս.ՕՏ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունունները փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ներկաները շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին 95-ամյա հոբելյանի կապակցությամբ:
ՀՀ ԳԱԱ-ի 2016թ-ի գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: 
«Հաշվետու տարին՝ 2016 թվականը, համազգային նշանակության խոշոր իրադարձություններով հագեցած առանձնահատուկ տարի էր: 2016 թվականին լրացավ Հայաս¬տանի Հանրապետության հիմնադրման 25-ամյակը: Այս կարևորագույն տարեդարձի շրջանակներում ԳԱԱ գիտական կազմակերպություններում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ, գիտաժողովներ: 
2016 թվականին տեղի ունեցան ԳԱԱ-ի ղեկավար կազմի, նախագահության անդամների, բաժան¬մունք¬ների ակադեմիկոս-քարտուղարների և բաժանմունքների բյուրոների ընտրութ¬յուն¬ներ: Նախագահության կազմը 40 տոկոսով փոփոխ¬վեց: 2016 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը ակադեմիայի համակարգի բոլոր գիտական կառույցների և նախագահության ղեկավար կազմի հետ: Վարչապետը նշեց, որ կառավարության գերատեսչութ¬յունների ղեկա¬վար¬ներին կտրվեն ստույգ հանձնարարականներ, որպեսզի հանդիպեն գիտա¬հե¬տա¬զոտական կառույցների ղեկավարների հետ և բարձրացված կարևոր հարցերի համար գտնեն լուծումներ: 
2016 թվականին ԳԱԱ-ի գիտահետազոտական ինստիտուտներում և կենտրոններում շարունակվել են հիմնարար  և կիրառական  բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդ¬յունքների ստացման ավանդույթը: Արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում տպագրվել են 831 գիտական հոդված: Համաշխարհային հանրահայտ հրատարակիչների կողմից տպագրվել է 22 մենագրություն: 2015 թվականի համեմատ ստացված արդյունքները պահպանել են հիմնարար բնույթի արդյունքների քանակը և նրանց գիտական մակարդակը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:
Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպությությունների գիտական կարևորագույն արդյունքները և կիրառական մշակումները:
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` նա ասաց. «Միջազգային համագործակցության կարևոր ուղղություններից է արտասահ¬ման¬յան գիտական կենտրոնների կառույցների ստեղծումը Հայաստանում: Այս ուղղութ¬յամբ արդյունավետ գիտական աշխատանքներ են իրականացվել ԳԱԱ-ի,  ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջև: Կնքված եռակողմ համագործակցության պայմանագրի հիման վրա ստեղծված լաբորատորիաները ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտու¬տի և Բուրգունդիայի ու Լիոնի Կլոդ Բերնար համալսարանի համատեղ լաբորատո¬րիա¬յում կատարել են աշխատանքներ «Ճառագայթման փոխազդեցությունը նյութի հետ. ատոմներից դեպի պինդ մարմին» թեմայով: 
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության, Երկրաբանական գիտությունների ինստիտուտների և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Լիոնի, Ռենի և Մոնպելեյի համալսարաններ) հետ ստեղծված համատեղ լաբորատորիայում կատարվել են աշխատանքներ «Շրջակա միջավայրը և հասարակությունները հոլոցենի ընթացքում» թեմայի շրջանակներում: 
Շարունակվել են աշխատանքները ԳԱԱ-ի կազմում ստեղծված միջազգային «Իկրանետ» ցանցի հետ:
ԳԱԱ-ն անդամակցում և համագործակցում է տարբեր միջազգային գիտական կառույցների և ակադեմիաների հետ՝ «Գիտական միջազգային խորհուրդ» (ICSU), «Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (МААН), «Գիտութ¬յուն¬ների ակադեմիաների համաշխարհային ցանց» (IAP), «Գիտությունների ակադեմիաների եվրոպական ֆեդերացիա» (ALLEA) և այլն:
2016թ. Ռումինիայի ակադե¬միայի ներկայացուցիչների հետ  հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը տարբեր գիտական ուղղություններով: 
ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը Չինաստանում ներկայացրել է ԳԱԱ-ի կողմից իրականացվող շրջակա միջավայրի և կրթական համակարգի բարեփոխումների արդյունքները: Ընդունվել է «Չինաստանի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու երկրների միջև գիտության և տեխնոլոգիաների համագործակցության նոր էջ. Պեկինի «հռչակագիրը»: Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիաների նախագահության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են գիտությունների ակադեմիաների համագործակցության հնարավոր ուղղությունները: 
Մոլդովայի գիտությունների ակադեմիայի հետ վերակնքվել է երկկողմ համագործակցության պայմանագիր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել` 2017թ. համագործակցության պայմանագրեր կնքել Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպութ¬յան, Ավստրիայի և Տաջիկստանի գիտությունների ակադեմիաների հետ:
Հայաստանում Վրաս¬տանի դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ պայմանավորվածություն է ձեռք բեր¬վել վերականգնել նախկինում իրականացված արդյունավետ համագործակցությունը:
Հայ-ռուսական կարևոր ծրագիր է Բյուրականի աստղադիտարանի և ՌԴ «Ռոսկոսմոս»-ի հետ կնքված տիեզերական տարածության հետազոտման և խաղաղ նպատակներով օգտագործ¬ման բնագավառում համագործակցությունը: 
ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի և ամերիկյան «Ինտեգրա» կազմակերպության հետ կնքված եռակողմ պայմանագրով ստեղծված լաբորատորիայում շարունակվում են հզոր ԳԲՀ կիսահաղորդչային սարքերի նախագծման և հետազոտման աշխատանքները»:
Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ-ում անցկացվել է 63 ազգային և միջազգային գիտաժողով:
2017թ. հունվարի 1-ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 52 ակադեմիկոս և 57 թղթակից անդամ: ԳԱԱ-ի աշխատողների ընդհանուր թիվը 4041 է, որոնցից 2444-ը գիտական աշխատողներ են:
«Գիտական կադրերի պատրաստման և գիտական հետազոտությունների ակտի-վացման գործում կարևորվում է ԳԱԱ և այլ գիտական կազմակերպութ¬յունների, ԲՈՒՀ-երի հետ համատեղ գիտակրթական և հետազոտական լաբորատորիաների ստեղծումը»,- նշեց ՀՀ  ԳԱԱ նախագահը: 
Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ՀՀ ԳԱԱ-ն շարունակելու է իր ռազմավարության հստակեցումը մոտակա հնգամյակի կտրվածքով: Նախատեսվում է պետական պատվերի ձևավորում՝ ելնելով կառավարության ծրագրերից և որպես հիմք ընդունելով «ՀՀ ԳԱԱ 2015-2020թթ.» հիմնարար գիտական ծրագիրը: 
Ինստիտուտների ամրապնդման և ռազմավարական իրատեսական պլանի մշակման նպատակով արդեն իսկ համակարգում իրագործվում է կազմակերպութ-յունների գիտական գործունեության գնահատում՝ հիմնվելով հետևողական և ժամանա-կակից գնահատման և փորձաքննության վրա: Մշակվել են համապատաս¬խան մեթոդաբանություն և ուղեցույցներ: 
ՀՀ ԳԱԱ-ն մասնակցելու է ԲՈՒՀ-գիտահետազոտական կազմակերպություն համագոր¬ծակ¬ցության ապահովմանը ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ձևավորման միջոցով:
Նախատեսվում է երիտասարդ գիտնականներին խթանելու համար «Start-up» ընկերությունների ստեղծում որոշ ուղղություններով: 
Նախատեսվում է Հայաստանի սուպերկոմպյուտերային կենտրոնի ստեղծում: Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարութ¬յուն, Հորիզոն-2020 ծրագրին:
Հաշվի առնելով կիրառական հետազոտությունների կարևորությունը` ՀՀ ԳԱԱ-ում կստեղծվեն տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակներ:
Կխթանվի «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրի շրջանակներում եվրոպական հետազոտական ինստիտուտների հետ միջազգային բազմակողմանի համագործակցությունը:
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
17.03.2017թ.
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն