Ամերիաբանկի հատուկ առաջարկները տնտեսության մի շարք ոլորտների աշխատակիցների համար


Ամերիաբանկի հատուկ առաջարկները տնտեսության մի շարք ոլորտների աշխատակիցների համար

  • 21-03-2017 13:02:13   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ամերիաբանկն իր հաճախորդների համար առավել թիրախավորված բանկային պրոդուկտներ առաջարկելու նպատակով հանդես է գալիս տնտեսության որոշակի ճյուղերի աշխատակիցների համար նախատեսված  նոր` հատուկ ծրագրով: Ծրագիրն առաջարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցություն, արդարադատության, առողջապահության, հաշվապահական հաշվառման, աուդիտի, ապահովագրության և վարկային կազմակերպությունների,  հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտի աշխատակիցների համար բանկային մի շարք ծառայությունների արտոնյալ պայմաններ: Մասնավորապես առաջարկվում են սկսած տարեկան 16%-ից վարկային գիծ կամ օվերդրաֆտ` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի մինչև 8-ապատիկի չափով և անգրավ սպառողական վարկեր` Ամերիաբանկ փոխանցվող եկամտի  մինչև 12-ապատիկի չափով:
 
Տրամադրվում են նաև այլ վարկեր` Ամերիաբանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 1%-ով ցածր տոկոսադրույքով, ինչպես նաև անշարժ գույքի գրավով վարկեր (ներառյալ հիփոթեքային վարկեր)` Ամերիաբանկում գործող պայմանների համեմատ վարկ/գրավ հարաբերակցության մինչև 15% բարձր ցուցանիշով: 
Փաթեթի ներքո գործում են արտոնյալ սակագներ վճարային քարտերի համար, այդ թվում` ArCa քարտերը կտրամադրվեն անվճար, Visa Electron/Cirrus Maestro` 1,000 ՀՀ դրամ, Visa Classic/MasterCard Standard` 3,000 ՀՀ դրամ, առանց փաթեթի Visa/Mastercard Gold տեսակի քարտը` 10,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով: 
Բանկային ծառայություններից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու համար նշված ոլորտների աշխատակիցներին կտրամադրվեն անվճար ինտերնետ/մոբայլ բանկինգ և հեռախոսային բանկինգ  ծառայությունները: 
Շարունակելով զբաղեցնել առաջատար դիրքը հայաստանյան բանկային համակարգում՝ Ամերիաբանկը շարունակելու է հանդես գալ իր հաճախորդների համար մշակված յուրահատուկ առաջարկներով: Հիշեցնենք, որ 2016թ. արդյունքներով Ամերիաբանկը բոլոր հիմնական ցուցանիշներով` ակտիվներով, հաճախորդների նկատմամբ պարտավորություններով, ընդհանուր կապիտալով, վարկային ներդրումներով, շահույթով զբաղեցնում է բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: Ընդ որում, մանրածախ գործառնությունների մասով ևս գրանցվել են բարձր ցուցանիշներ, մասնավորապես` բանկի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով 2016թ. Ամերիաբանկը մանրածախ գործառնություններով շուկայում զբաղեցնում է 3-րդ տեղը: Ավանդները (ներառյալ պարտատոմսերը) հաշվետու տարում 143,7 մլրդ ՀՀ դրամից աճել են մինչև 170,6 մլրդ ՀՀ դրամ (աճը` 18,7%), իսկ ժամկետային ավանդներն աճել են 22%-ով` կազմելով 129 մլրդ ՀՀ դրամ: Մանրածախ վարկային պորտֆելը նույն ժամանակաշրջանում 44,5 մլրդ ՀՀ դրամից աճել է մինչև 57,2 մլրդ ՀՀ դրամ (28,5% աճ նախորդ տարվա համեմատ), ընդ որում, մանրածախ ՓՄՁ վարկերը կազմել են 12,9 մլրդ ՀՀ դրամ (81% աճ նախորդ տարվա համեմատ): Վճարային քարտերի ընդհանուր թիվը 68,497-ից աճել է մինչև 75,154-ի` ապահովելով 10%-ի աճ նախորդ տարվա համեմատ:
 
 
Մամուլի ասուլիսին բանախոսում է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play