ՀՀԿ կենտրոնական շտաբը արձագանքել է «Հայտնաբերվել են ՀՀԿ-ի կողմից դպրոցներում ու մանկապարտեզներում վարչական ռեսուրսի չարաշահման փաստեր» տեղեկատվությանը


ՀՀԿ կենտրոնական շտաբը արձագանքել է «Հայտնաբերվել են ՀՀԿ-ի կողմից դպրոցներում ու մանկապարտեզներում վարչական ռեսուրսի չարաշահման փաստեր» տեղեկատվությանը

  • 24-03-2017 18:51:19   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀԿ կենտրոնական շտաբը արձագանքել է որոշ լրատվական միջոցներով տարածված տեղեկատվության, թե դպրոցների և մանկապարտեզների մի շարք Հանրապետական կուսակցության անդամ տնօրեններ կիրառել են վարչական ռեսուրս, հայտնում ենք հետևյալը.
 
1. Ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նույնականացում: 
2. Ընտրական  օրենգիրքը չի արգելում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս:
3. Ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի խախտում:
4. Ցավում ենք, որ ազնիվ և արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելաոճի:
5. Անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի Հանրապետության քաղացիների վարկաբեկման փորձը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից:
 
ՀՀԿ կենտրոնական շտաբ
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական