Անսարքության պատճառով Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին տեղափոխող ինքնաթիռը վերադարձել է Երևան


Անսարքության պատճառով Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին տեղափոխող ինքնաթիռը վերադարձել է Երևան

  • 27-03-2017 12:17:00   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ղազախստանի ֆուտբոլային հավաքականի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Զվարթնոց օդանավակայանում:  
Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Ղազախստանի հավաքականի ԶԼՄ ներկայացացուցիչ Երբոլ Կաիրովը` հավելելով, որ ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատաճառը եղել է հենասարքի անսարքությունը: 
Նրա փոխանցմամբ` օդանավի հրամանատարը որոշում է կայացրել վերադառնալ Զվարթնոց օդանավակայան, իսկ օդանավի կանոնավոր չվերթի փոփոխությունից հետո նախատեսվում է վերադառնալ Ղազախստան: 
Նշենք, որ նախորդ օրը Երևանում Ղազախստանի հավաքականը 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլում 0:2 հաշվով պարտվեց Հայաստանի հավաքականին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն