«Բերյոզկա» անսամբլը համերգներով հանդես կգա Երևանում


«Բերյոզկա» անսամբլը համերգներով հանդես կգա Երևանում

  • 28-03-2017 20:15:52   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մարտի 29-ին և 30-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Ն. Ս. Նադեժդինայի անվան պարարվեստի պետական ակադեմիական «Բերյոզկա» անսամբլը:

Անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Միրա Կոլցովա: Արդեն գրեթե յոթ տասնամյակ «Բերյոզկան» ներկայացնում է ռուսական ժողովրդական պարերը. Ն. Ս. Նադեժդինան ժամանակին բնորոշելով անսամբլի գործունեությունը, նշել է, որ իրենք մշտապես արտացոլում են ռուսական ժողովրդական արվեստի շքեղությունը: «Բերյոզկան» աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենից հաճախ ելույթ ունեցող ռուսական անսամբլներից է. նրա արտիստներն ամենուր մեծ հպարտությամբ ներկայացնում են, հատկապես, իրենց սահուն քայլքն ու հանրահայտ շուրջպարը: Հայաստանյան բեմում երկու օր շարունակ «Բերյոզկան» կներկայացնի այն ստեղծագործությունները, որոնց հանդիսատեսը մշտապես մեծ խանդավառությամբ է սպասում:

Նոյյան տապան  -   Մշակույթ