Ինչպես են խախտում վարչապետի տիկնոջ` գաղտնի քվեարկելու իրավունքը (տեսանյութ)


Ինչպես են խախտում վարչապետի տիկնոջ` գաղտնի քվեարկելու իրավունքը (տեսանյութ)

  • 02-04-2017 16:22:02   | Հայաստան  |  Իրավունք



 
 
«Յութուբում» հայտնված այս տեսանյութը «Ամերիկայի ձայն»-ի կամ այլ օգտատիրոջ կողմից վերնագրված է «Վարչապետը քվեախցիկի հետևում տիկնոջը հուշում էր, թե ինչպես քվեարկի», սակայն չկա այդ փաստի որևէ արձանագրում: Տեսանյութի 2:20-2:23 վայրկյաններում պատկերված է վարչապետի հայացքի շրջումն իր տիկնոջ կողմը, սակայն բացարձակապես չի երևում, առավել ևս` չի լսվում, թե նա այդ 1-2 վայրկյանի ընթացքում ինչ-որ բան է ասում նրան: Եթե նույնիսկ ասում է, ապա ի՞նչ հիմք կա հայտարարելու, թե «Վարչապետը քվեախցիկի հետևում տիկնոջը հուշում էր, թե ինչպես քվեարկի»:
Հակառակը` դրանից հետո տեսանյութում պարզ երևում է, թե երկու հեռուստալրագրող կամ օպերատոր ինչպես են խախտում վարչապետի տիկնոջ` գաղտնի քվեարկելու իրավունքը:
 
Նոյյան տապան  -   Իրավունք