«Եթե փաստ կա, թող հրապարակեն». Գոռ Ղլեչյանը «Անկախ դիտորդ»-ի հայտարարության մասին


«Եթե փաստ կա, թող հրապարակեն». Գոռ Ղլեչյանը «Անկախ դիտորդ»-ի հայտարարության մասին

  • 02-04-2017 20:22:03   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, թե ահանզանգ են ստացել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում ստիպում են բոլոր քվեաթերթիկները դնել ծրարի մեջ։
 
«Այսօր ահազանգ է ստացվել, որ քերակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ: Կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը:
 
Համաձայն ահազանգողի՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում և դա մի նպատակ է հետապնդում, որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկը, իսկ մյուսները դեն նետեն»,-ասված է հայտարարության մեջ:
 
Հայտարարության մասին Panorama.am-ը պարզաբանում ստացավ  ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանից, որ նշեց, որ իրենք նման տեղեկատվություն չունեն։
 
«Մենք նմանատիպ ինֆորմացիա չունենք, իրականությանը չի համապատասխանում, այս պահին այդպիսի բան չկա։ Ընդհանրապես ընտրությունները կազմակերպում են ընտրական հանձնաժողովները՝ ի դեմս նախագահի, հանձնաժողովի անդամների և վստահված անձանց ու դիտորդների, եթե փաստ կա, թող հրապարակեն, հանձնաժողովի անդամները կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է համապատասխան հայտարարությամբ հանդես գալ»,-հայտնեց  ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի խոսնակը։
Նոյյան տապան  -   Քաղաքական