Ժամը 13.00-ի դրությամբ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում
03-04-2017 14:44:16 | Հայաստան | Իրավունք
ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, ապրիլի 3-ի ժամը 13.00-ի դրությամբ , ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 506 հաղորդում, որոնցից 129-ը ուղարկվել է նախաքննության, 83-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 2-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 157-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 135-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: