Շատերդ տխուր եք, շատերդ հիասթափված, բայց չհուսահատվեք, քանի որ ԵԼՔ կա. Սոֆիա Հովսեփյան


Շատերդ տխուր եք, շատերդ հիասթափված, բայց չհուսահատվեք, քանի որ ԵԼՔ կա. Սոֆիա Հովսեփյան

  • 03-04-2017 16:43:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային Ժողովի ընտրություններից ժամեր անց որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ գրառումներ են կատարել ֆեյսբուքյան իրենց էջերում` այդպիսով իրենց գնահատականն ու կոչը հնչեցնելով ընտրությունների անցկացման և արդյունքների վերաբերյալ: Մասնավորապես, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԵԼՔ դաշինքի պատգամավորության թեկնածու Սոֆիա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի ընկերներ ջան, գիտեմ անսահման հարցեր ունեք, շատերդ տխուր եք , շատերդ հիասթափված, բայց չհուսահատվեք , քանի որ ԵԼՔ կա.... 
Այն , որ չմտա խորհրդարան , դա ինձ չի տխրեցնում, կյանքն առջևում է և վստա'հ, դեռ շատ բան կփոխենք այս եղած կազմով.... ես պատրաստվում եմ լինել առավել պահանջատեր բոլոր պատգամավորների նկատմամբ ՝ մասնավորապես Շիրակի մարզի և փոխանակ իրենց փոխարեն ես իմ գիտելիքներն ու ռեսուրսները ներդնեմ ու ամեն ինչ վերցնեմ սեփական ուսերի վրա (նույնը անում էին նաև մի շարք արժանապատիվ քաղաքացիներ), իրենցից կպահանջեմ աշխատել, հուսով եմ ինձ կմիանաք և բոլորով կփոխենք վերաբերմունք, թե պատգամավորների մետ իրենց պարտականության մասին , թե մարդկանց մոտ պատգամավորի պարտականության մասին:
Ցավով պետք է արձանագրել, որ մարդիկ «պատգամավոր» բառի մեջ հասկանում են միայն 5 տարին մեկ գումար բաժանող և կասեմ նաև , որ պատգամավորների պատկերացումներն էլ դրանից այն կողմ չի անցնում....
Սա փորձություն էր , որ պետք էր և ինձ և ձեզ...  այնպես որ .«Գլուխներդ բարձր , դուխներդ տեղը, քանի որ ԵԼՔ կա »...
Մենք ուժեղ ենք միասին. ..»: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն