Ժամը 17-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում


Ժամը 17-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում

  • 03-04-2017 18:20:23   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում` ապրիլի 3-ի ժամը 17-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 535 հաղորդում, որոնցից 129-ը ուղարկվել է նախաքննության, 94-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 3-ը ուղարկվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, 160-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 149-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:
 
Հաղորդումներից 157-ը՝ Երևանում, 30-ը՝ Կոտայքի. 42-ը՝ Լոռու, 54-ը՝ Շիրակի, 43-ը՝ Արմավիրի, 32-ը՝ Արագածոտնի, 34-ը՝ Տավուշի, 41-ը՝ Արարատի, 23-ը՝ Սյունիքի, 49-ը՝ Գեղարքունիքի, 30-ը՝ Վայոց ձորի մարզերում:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play