Վահան Շիրխանյանին նշանակվել է կոնսերվատիվ բուժում


Վահան Շիրխանյանին նշանակվել է կոնսերվատիվ բուժում

  • 05-04-2017 18:22:26   | Հայաստան  |  Իրավունք

Քրեակատարողական ծառայությունն արդեն իսկ տեղեկացրել էր, որ կալանավորված անձ Վահան Շիրխանյանը 03.04.2017թ. տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
 
Ի լրումն հայտնում ենք, որ ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանը ապրիլի 3-ին հերթական հետազոտությունն է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ՄՌՏ հետազոտություն:
05.04.2017թ., հիմնվելով վերոնշյալ հետազոտության արդյունքների վրա, ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի կողմից բացառվել է ստացիոնար բուժումը և նշանակվել կոնսերվատիվ բուժում` կինեզոթերապիա (բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ) նյարդաբանի հսկողության տակ:
 
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք