Ավետման տոնին կկատարվի մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն


Ավետման տոնին կկատարվի մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն

  • 06-04-2017 16:33:20   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի ավետման տոնը: 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է իբրև մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: 
Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և հայոց եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկատարվի օրհնության հատուկ կարգ:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն