Անելիք Բանկն ամփոփել է «Ձմեռային ակցիայի» արդյունքները


Անելիք Բանկն ամփոփել է «Ձմեռային ակցիայի» արդյունքները

  • 06-04-2017 17:13:38   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 
2017 թվականի ապրիլի 5-ին ժամը 12։00-ին տեղի ունեցավ Անելիք Բանկի կողմից կազմակերպված ոսկու գրավով վարկառուների միջև ոսկու ձուլակտորների խաղարկությունը։
Խաղարկությանը մասնակցում էին  2016 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2017 թվականի փետրվարի 28-ը ներառյալ «Ձմեռային» ակցիայի շրջանակներում ոսկու գրավով վարկառուները։ Արդյունքում 10 հաջողակներ շահեցին 3 հատ 10 և 7 հատ 5 գրամանոց ոսկու ձուլակտորներ։
 
Մասնակիցները խաղարկությանը կարող էին ուղիղ հեռարձակմամբ հետևել Անելիք Բանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Սա հերթական հաճելի անակնկալն է, որ Անելիք Բանկը  մատուցեց իր հաճախորդներին։ Մեր հաճախորդները հարմար  տոկոսադրույքով  վարկ ստանալուց բացի նաև հնարավորություն ունեցան  ստանալ նվերներ։ Հաղթողների անունները տեղադրված են մեր կայքէջում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Սրտանց շնորհավորում  ենք հաղթողներին,-  նշեց Մարքեթինգի և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Նունե Մելքումյանը՝ ավելացնելով, որ  նման ակցիաները և անակնկալները Անելիք Բանկում շարունակական բնույթ են կրելու»։ 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play