ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Արարատի մարզից ստացված ներդրումային ծրագրերը


ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Արարատի մարզից ստացված ներդրումային ծրագրերը

  • 07-04-2017 19:22:49   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն Արարատի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային մի շարք ծրագրեր քննարկելու նպատակով: Խորհրդակցությունը վարում էր նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի, «Գյուղական ֆինանսական կառույց-ԾԻԳ» պետական հիմնարկի, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:
 
  Ներկայացված ծրագրերը մասնավորապես վերաբերում էին  օրգանական մթերքների արտադրության և վերամշակման կազմակերպմանը, նորագույն տեխնոլոգիաներով աշխատող չորանոցի ստեղծմանը, կաթի վերամշակման գործարանի գործարկմանը   և այլն:
 
 Պատասխանատուները շահառուների հետ համատեղ մանրամասն քննարկել են ներկայացված ծրագրերի նպատակահարմարությունն ու հիմնավորումները,  առանձին դեպքերում դրանք վերանայելու հնարավորությունները, ինչպես նաև ֆինանսավորման առավել նախընտրելի տարբերակները:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն