Ավազակային հարձակում Արաբկիրում. հարուցվել է քրեական գործ.ՀՔԿ


Ավազակային հարձակում Արաբկիրում. հարուցվել է քրեական գործ.ՀՔԿ

  • 10-04-2017 16:04:52   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից  որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:
 
Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել բնակչուհու կողմից  Երևան քաղաքում վարձակալած բնակարան եւ պահանջել գումար՝ սպառնալով  դանակի, ատրճանակի և էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել։ Կնոջ հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը էլեկտրահարել է նրա աջ ձեռքը։ Հափշտակելով կնոջ մոտ առկա գումարը͵ ինչպես նաեւ նրա կաշվե պայուսակը՝ բնակարան մուտք գործած անձինք  հեռացել են։ 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,   3-րդ և 4-րդ կետերով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև  առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախնական քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play