Գյումրիում այս պահին երաժշտական հրավառություն է


Գյումրիում այս պահին երաժշտական հրավառություն է

  • 14-04-2017 12:48:11   | Շիրակի մարզ  |  Մշակույթ

Քաղաքի տարբեր մշակութային  հաստատություններում միաժամանակ ընթանում են մի քանի անվանակարգի լսումները: Այս պահին ընթացքի մեջ է դաշնամուրային, փողային, լարային,  կամերային անսամբլ  եւ կոնցերտմայստերական վարպետության անվանակարգերի լավագույնների բացահայտման գործընթացը:
 
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այս տարի ժյուրիի կազմում են բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթողներ՝ հանրահայտ դաշնակահարներ՝ Միխայիլ Արկադեւը/ ՌԴ-  ՉԺՀ/, Կորադո Ռուզան/Իտալիա/, Յուրի Մախովիչը / Մոլդովա/,  ջութակահարներ՝ Բենջամին Իզմաիլովը /Սլովենիա/,Հայկ Կազազյանը/ ՌԴ/, թավջութակահար Մեդեա Աբրահամյանը /Հայաստան/, շեփորահար Վլադիմիր Պուշկարիովը /ՌԴ/, սաքսոֆոնահար Օլավի Կասեման /Էստոնիա/, երգիչներ Մանցա Իզմաիլովան /Սլովենիա/, Լյուդմիլա Կոլոսը /Բելոռուս/, դիրիժորներ Կլիֆ Յանգը /ԱՄՆ/, Բորիս Պիրինուն /Ավստրիա/, Ռեադ Կուտ Սին /ԱՄԷ/, ջազմեններ Վալերի Գրախովսկին /ՌԴ/, Ալգիս Կիլիսը /Լիտվիա/, Ֆրանկոսի Կլոսին /Իտալիա/, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը /Հայաստան/, Տունե Կորվիտսը /Էստոնիա/  եւ այլն: 
 
Մասնակիցները հնարավորություն ունեն ոչ միայն ելույթ ունենալ այս աշխարհահռչակ երաժիշտների առաջ, այլեւ վարպետության դասեր են առնում նրանցից:
 
Երաժշտական հրավառությունը դեռ ընթացքի մեջ կլինի ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում, իսկ Գյումրին  ու գյումրեցիները տոնական տրամադության մեջ են:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ