Իդլիբ նահանգի շիաթական բնակավայրերից Հալեպ է տարհանվել 5 հազարից ավելի մարդ


Իդլիբ նահանգի շիաթական բնակավայրերից Հալեպ է տարհանվել 5 հազարից ավելի մարդ

  • 14-04-2017 13:05:45   | Սիրիա  |  Հասարակություն

 
Էլ Ֆուա և Քեֆրայա բնակավայրերի շիա բնակիչներն ավտոբուսներով ժամանել են Հալեպի Ռաշիդին արվարձան: tass-ի փոխանցմամբ` երկու ավազակախմբերի կողմից պաշարված Իդլիբ նահանգի բնակավայրերից հինգ հազարից ավելի մարդ է տարհանվել: 
Ինչպես սպասվում է, նրանց հետևից օրվա ընթացքում Ռաշիդին կժամանեն ևս երեք հազար մարդ: Էլ Ֆուա և Քեֆրայա բնակավայրերից բնակիչների տարհանումը զուգահեռաբար շարունակվում է Դամասկոսի արևմտյան հատվածում գտնվող լեռնային Զաբադանի և Մադայա զբոսաշրջային քաղաքաներից գրոհայիններին դուրս բերելու հետ: 
Նշվում է, որ առավոտյան այնտեղից դուրս է եկել 60 ավտոբուս: 
Համաձայն կառավարական բանակի և զինված խմբավորումների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների` Դամասկոսից դուրս կբերվեն 3,8 հազար զինյալներ իրենց ընտանիքների հետ միասին: 
Էլ Ֆուա և Քեֆրայա բնակավայրերը պաշտպանում են Ազգային անվտանգության ուժերի ստորաբաժանումները: Այնտեղ մնացած բնակիչները գտնվում են շրջափակման մեջ. առաջին անհրաժեշտության ապրանքներ և դեղամիջոցներ հասցվում են ուղղաթիռներից: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն