ՀՔԱՎ: Անորակ վառելիքի վերաբերյալ վարչապետի հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվի


ՀՔԱՎ: Անորակ վառելիքի վերաբերյալ վարչապետի հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվի

  • 14-04-2017 16:29:20   | Հայաստան  |  Իրավունք

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ անորակ նավթամթերքի պատճառով ռազմատեխնիկայի չաշխատելու վերաբերյալ աղմկահարույց հայտարարության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:
 
ՀՀ Ազգային ժողովում վարչապետի վերոնշյալ հայտարարությանն անդրադարձել էին մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ politik.am լրատվական կայքը հրապարակել էր «Ծանր հանցագործություն. վարչապետը մեղադրում է Բարսեղ Բեգլարյանի՞ն» վերնագրով նյութ, որում մեջբերելով Կ. Կարապետյանի խոսքը՝ կայքն այն որակում է որպես հանցագործության մասին հաղորդում: Իսկ 1in.am լրատվական կայքն էլ անդրադարձել էր վերոնշյալի վերաբերյալ Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որում վերջինս սպառնացել էր նշել մեղավորների անունները:
 
Դատախազությունը դրանք որակել է որպես վերացական բնույթ կրող և ենթադրությունների վրա հիմնված տվյալներ և հրաժարվել քրեական գործ հարուցել:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 

 

Նոյյան տապան  -   Իրավունք