Քննարկվել են կենսաթոշակային համակարգի ընթացիկ խնդիրները


Քննարկվել են կենսաթոշակային համակարգի ընթացիկ խնդիրները

  • 18-04-2017 19:48:21   | Հայաստան  |  Տնտեսություն

Ապրիլի 18-ին ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական նիստը:
 
Նիստի ընթացքում քննարկվել են կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքի հետ կապված առաջարկները, բնակչության շրջանում այդ բարեփոխումների իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով շահագրգիռ մարմինների կողմից կատարման ենթակա աշխատանքների համակարգման և դրա արդյունավետության բարձրացման ուղիները:
 
Նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ընդգծել է նիստի կարևորությունը և նշել, որ նման քննարկումների միջոցով հնարավոր կլինի վերհանել առկա խնդիրները և տալ դրանց պատշաճ լուծումներ:
 
Աշխատանքային խմբի կողմից ներկայացվել է կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում առկա խնդիրների լուծման ուղղությամբ գործողությունների պլանը. անդրադարձել են նաև կենսաթոշակային համակարգի ընթացիկ հարցերին:
 
Քննարկումն ավարտվել է մասնակիցների ներկայացրած առաջարկների ու դիտողությունների ամփոփմամբ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումների հետագա ընթացքի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play