Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի հայտարարությունը միջազգային ջրերում 45-րդ նավախմբի շուրջ 2-ամսյա նավարկության ավարտից հետո


Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի հայտարարությունը միջազգային ջրերում 45-րդ նավախմբի շուրջ 2-ամսյա նավարկության ավարտից հետո

  • 19-04-2017 11:31:21   | Իրան  |  Քաղաքական

 
 
Ծովագնացության 58 օրվա ընթացքում նախանշված նպատակներն իրականացնելուց հետո երկուշաբթի օրն Իրան է վերադարձել ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի 45-րդ նավախումբը: Նավախմբին դիմավորել է ԻԻՀ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հաբիբուլ Սայյարին, որը հայտարարել է, որ Իրանի ծովուժն իր հզորությամբ դիմադրելու է իսլամական հեղափոխության շահերն ու ռեսուրսները վտանգող և երկրի սահմաններին սպառնացող թշնամիներին և չի սարսափում նրանց բարձրացրած աղմուկից:
Բանդար Աբաս նահանգում ծովակալ Սայյարին ասել է. «Այսօր Իրանի բանակի ծովուժը հզորությամբ  ու պարծանքով կարող է ներկայանալ միջազգային ջրերում և պաշտպանել իսլամական Իրանի շահերը»:
Ծովակալը նշել է նաև, որ ազատ և միջազգային ջրերում Իրանի ռազմածովային ուժերի նավախմբերի ներկայությունը վկայում է ծովերում ԻԻՀ պաշտպանական հզորության մասին:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play