Առանց Արևմուտքի` Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին չի հաջողվի կարգավորել իրավիճակը Սիրիայում


 

Առանց Արևմուտքի` Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին չի հաջողվի կարգավորել իրավիճակը Սիրիայում

  • 19-04-2017 17:18:52   | Գերմանիա  |  Հասարակություն

 
Գերմանիան վստահ է, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան չեն կարող կարգավորել Սիրիայում իրավիճակը, եթե այդ գործում ներգրաված չլինեն արևմտյան երկրները: tass-ի փոխանցմամբ` Գերմանիայի համապատասխան դիրքորոշման մասին պաշտոնապես հայտնել է Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: 
Նա նաև հավելել է, որ Սիրիայում Թուրքիայի գործընկերությունը Ռուսաստանի և Իրանի հետ, Աստանայում բանակցությունները և այն, որ դրանք տեղի են ունեցել առանց Եվրոպայի և ԱՄՆ-ի, ահազանգի պատճառ են հանդիսանում: 
«Մենք հավատում ենք, որ բոլորը պետք է ներգրավված լինեն խաղաղ գործընթացում, այլ ոչ թե միայն Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը»,- ասել է Մ. Շեֆերը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն