Ներկայիս ոճրագործությունները շարունակությունն են նախկինում կատարված ցեղասպանությունների


Ներկայիս ոճրագործությունները շարունակությունն են նախկինում կատարված ցեղասպանությունների

  • 24-04-2017 22:39:36   | Իրան  |  Քաղաքական

 
 
Օսմանական Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության թեմայով այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն ասել է. «Աշխարհում անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների անպատիժ մնալու փաստը դարձել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում և Սիրիայում այսօրվա ցեղասպանությունների պատճառը»:
Սրբազանն ասել է նաև, որ «Այսօր Իրաքում և Սիրիայում կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ ասորիների և քաղդեացիների դեմ իրականացվող ոճրագործությունները, կրկնությունն ու շարունակությունն են անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների»:
Անդրադառնալով իրանահայությանը, Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանն ասել է. «Պատմական փաստերի համաձայն, հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանի սահմանները պաշտպանելու հարցում: Հայերն Իրանում նաև իրանցիներ են ՝ ունենալով սերտ կապեր Իրանի հասարակական ու մշակութային ոլորտների հետ»:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդը խոսելով 1915 թվականին ցեղասպանության զոհ հայերի մասին, նշել է. «Իրանցիների անդորրը հայերի գերակա նպատակներից է։ Ցեղասպանության օրերին Իրանը եղել է հայերի կողքին և դարձել հայերի ապաստանը»: Սրբազանը հավելել է, որ «Ժողովուրդը, որը չի մոռանում իր պատմությունն ու անցյալը և պայքարում է իր իրավունքները վերականգնելու համար, ի վերջո հաղթող է լինելու»:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play