«Մշակութային կանգառ». Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մենահամերգը` Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում


«Մշակութային կանգառ». Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մենահամերգը` Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում

  • 27-04-2017 12:22:12   | Լոռու մարզ  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. ապրիլի 28-ին, Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում կկայանա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մենահամերգը:  
     Համույթի գեղարվեստական ղեկավար՝  Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան: 
 
Պարարվեստի սիրահար հանդիսատեսից բացի, համերգին հրավիրվել են նաև Ստեփանավան քաղաքում գործող պարային ստուդիաների սաները և պարարվեստի գործիչներ:
     Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ