Բեռլինում ԱՄՆ նախագահ դստեր ելույթից հետո խայտառակ աղմուկ է բարձրացել


Բեռլինում ԱՄՆ նախագահ դստեր ելույթից հետո խայտառակ աղմուկ է բարձրացել

  • 27-04-2017 23:52:54   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփն օրերս Բեռլինում G20 գագաթնաժողովում կանանց նկատմամբ իր հոր վերաբերմունքի մասին ասել է. «Հայրս իմ պարծանքն է: Նա ընտանիքների ու կանանց եզակի աջակիցն ու պաշտպանն է»:
Իվանկան, ով նաև Դոնալդ Թրամփի խորհրդականն է, Բեռլինում G20 գագաթնաժողովում իր հորը «Եզակի հերոս, կանանց ու ընտանիքների աջակից» է անվանել, որից հետո ստիպված է եղել չխրախուսող արձագանքներ լսել: Դահլիճը լքելու ժամանակ Իվանկային ուղեկցել են ներկաների խայտառակող աղաղակները:
Նիստի քարտուղարը նույնպես, անդրադառնալով կանանց մասին Թրամփի անպարկեշտ խոսքերին, Իվանկային հարցրել է, թե այդ դեպքում կարելի է՞ նրան համարել կանանց պաշտպանը:
Հիշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ խիստ քննադատության էր ենթարկվել կանանց, մուսուլմանների և ներգաղթյալների նկատմամբ թույլ տված անպարկեշտ արտահայտությունների համար:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական