Հայաստանը 4-րդ անգամ պատրաստվում է «Սոսե» միջազգային կինոփառատոնին


Հայաստանը 4-րդ անգամ պատրաստվում է «Սոսե» միջազգային կինոփառատոնին

  • 02-05-2017 12:02:57   | Հայաստան  |  Մշակույթ

«Սոսե»-2017 միջազգային կինոփառատոնը մեկնարկել  է ֆիլմերի հայտերի ընդունումը: Հիմնական մրցութային ծրագրում կարող են մասնակցել բոլոր ֆիլմերը՝ առանց թեմատիկ սահմանափակման (խաղարկային, լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական): 
 
Կինոփառատոնն ունի ևս երկու մրցութային ծրագիր՝  «Բովանդակությունը՝ կին»  և   «Ուսանողական»:  «Բովանդակությունը՝ կին»  մրցութային ծրագրին կարող  են մասնակցել ֆիլմեր, որոնցում արծարծվում է կնոջ թեման: Լավագույն մեկնաբանության համար նախատեսված է ոսե Մայրիկի անվան մրցանակ: Իսկ   «Ուսանողական» մրցութային ծրագրին ներկայացվում են աշխարհի տարբեր ծայրերում սովորող ուսանողների աշխատանքներն առանց ժանրային կամ թեմատիկ սահմանապակման: Կինոփառատոնը կհովանավորի «Լավագույն ուսանողական աշխատանք»  անվանակարգում հաղթող և Հայաստանում սովորող ուսանող-ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը, իսկ արտերկրում սովորող ուսանող-ռեժիսորին կտրվի պատվոգիր: 
«Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերի նախնական ընտրությունը իրականացնում է միջազգային հանձնախումբը, որում ընդգրկված են նաև հայ մասնագետները։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի մայիսի 31-ն է:  Ֆիլմերի նախնական ընտրության արդյունքները կամփոփվեն 2017թ-ի հուլիսի 1-ին։ Կինոդիտումները կանցկացվեն  2017 թ.-ի օգոստոսի 14-ից հոկտեմբերի 2-ը։ Իսկ մրցանակաբաշխությունը կկայանա  հոկտեմբերի 14-ին։
«Սոսե»  միջազգային կինոփառատոնի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում  և Արցախում ֆիլմարտադրության զարգացմանը,  ինչպես նաև աջակցել համատեղ ֆիլմերի արտադրությանը, որպեսզի ստեղծվեն հայ-իտալական, հայ-բուլղարակ, հայ-իրանական և այլ  ֆիլմեր: 
Հայտերի ընդունման պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ www.sosefestival.com կայքի ԿԱՆՈՆԱԿԱՐԳ  բաժնում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ