Անելիք Բանկը սիրով միացել է «Կրկին դարձնենք Հայաստանը մաքուր» խորագրի ներքո անցկացվող շաբաթօրյակին


Անելիք Բանկը սիրով միացել է «Կրկին դարձնենք Հայաստանը մաքուր» խորագրի ներքո անցկացվող շաբաթօրյակին

  • 02-05-2017 12:34:40   | Հայաստան  |  Կազմակերպություններ

«Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները մասնակցել են «Կրկին դարձնենք Հայաստանը մաքուր» (Make Armenia Clean Again) խորագրի ներքո սույն թվականի ապրիլի 29-ին կազմակերպված շաբաթօրյակին: Երևան քաղաքի  մասնաճյուղերի բոլոր աշխատակիցները ներգրավված են եղել Երևան քաղաքի Օղակաձև զբոսայգու, Հաղթանակ զբոսայգու, Հրազդան գետի կիրճի և «Մոլոկանի» զբոսայգու հարակից տարածքների մաքրման աշխատանքների մեջ, իսկ մարզերում գտնվող մասնաճյուղերի աշխատակիցները` մասնաճյուղի հարակից տարածքների մաքրման աշխատանքների մեջ:
 
-« Կարևորը նման նախաձեռնություններին մասնակցության ձգտումը կամավոր է և Հայաստանն առավել մաքուր ու գեղեցիկ պահելու ցանկությունն է: Բանկը միշտ էլ մեծ ուրախությամբ է արձագանքել շաբաթօրյակներին ու այլ միջոցառումներին  և ակտիվ ներգրավվել է քաղաքի և մարզերի բարեկարգման աշխատանքներին: Սա պարզապես քաղաքը մաքուր պահելու մասին չէ, սա բոլորիս վերաբերմունքն է մեր իսկ քաղաքին»,- ասաց  «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը: 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play