Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը՝ առանց մեդալի


Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը՝ առանց մեդալի

  • 02-05-2017 19:06:50   | Սենեգալ  |  Սպորտ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից գորգ դուրս եկան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 86 կգ քաշային Վահե Թամրազյանը:
 
Բարսեղյանն իր մեկնարկային գոտեմարտում պարտվեց թուրք Սուլեյման Ատլիին: Հայ ըմբիշը դուրս մնաց հետագա պայքարից, քանի որ Ատլիին չհաջողվեց դուրս գալ եզրափակիչ:
 
Թամրազյանը 1/8 եզրափակչում հաղթեց Դավիթ Վալենտին Ռադչենկո Միխալչիկին (Իսրայել): Սակայն, քառորդ եզրափակչում հայ ըմբիշը զիջեց Ադրբեջանը ներկայացնող Ալեքսանդր Գոստիեւին:
 
Թամրազյանը սփոփիչ գոտեմարտի իրավունք էր ստացել, սակայն այստեղ եւս պարտվեց լեհ Զբիգնիեւ Մատեուշ Բարանովսկուն:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play