Ռուսաստանի արտգործնախարարի զգուշացումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ցանկացած ռազմական քայլ աղետալի հետևանքների վերաբերյալ (տեսանյութ)


Ռուսաստանի արտգործնախարարի զգուշացումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ցանկացած ռազմական քայլ աղետալի հետևանքների վերաբերյալ (տեսանյութ)

  • 04-05-2017 22:14:59   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
Այսօր Ֆինլանդիայի Պորվո քաղաքում, այդ երկրի ԱԳ նախարար Տիմո Սոյնիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է.
«Հյուսիսային Կորեայի միջուկային հարցը պետք է կարգավորել քաղաքական մեխանիզմներով, քանզի ցանկացած ռազմական քայլ աղետալի կլինի»:
Այս մասին տեղեկացրել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը: ՌԴ արտգործնախարարը զգուշացրել է Հյուսիսային Կորեայի դեմ իրականացվող ցանկացած ռազմական քայլի հետևանքների կապակցությամբ:
Հյուսիսային Կորեան ընդգծել է, որ քանի դեռ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարունակում են իրենց սպառնալիքները Փհենյանի նկատմամբ, ինքը շարունակելու է ամրապնդել իր ռազմական կարողությունները:
Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության և հրահրիչ ու միակողմանի քայլերի հետևանքով Կորեական թերակղզու վիճակը շարունակում է մնալ գերլարված: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play