Թշնամու զինուժն արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում գիշերը ականանետից 11 արկ է արձակել


Թշնամու զինուժն արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում գիշերը ականանետից 11 արկ է արձակել

  • 06-05-2017 11:03:41   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մայիսի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (11 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերական հանգիստ է:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական