Թմրամիջոց՝ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտալի համար բերված լահմաջոների վրա


Թմրամիջոց՝ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտալի համար բերված լահմաջոների վրա

  • 06-05-2017 12:01:22   | Հայաստան  |  Իրավունք

Մայիսի 5-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հանձնուքների ընդունման սենյակում զննության ենթարկելով դատապարտալ Շ. Մ.-ի համար քաղաքացի Վ. Բ.-ի կողմից բերված հանձնուքը, 28 հատ լահմաջոների վրա հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
 
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Իրավունք