ԱՄՆ-ը մասնակից է Սաուդյան Արաբիայի պատերազմական ոճիրներին (տեսանյութ)


ԱՄՆ-ը մասնակից է Սաուդյան Արաբիայի պատերազմական ոճիրներին (տեսանյութ)

  • 06-05-2017 13:32:35   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը ԱՄՆ-ին մեղսակից համարելով Սաուդյան Արաբիայի պատերազմական ոճիրներին հայտարարել է. «Օժանդակությունների ցուցաբերումն ու Արաբիային արդիական սպառազինությամբ ապահովելը Եմենի պատերազմին ԱՄՆ-ի մասնակցության ապացույցներից են»:
Հիշյալ կազմակերպությունը հայտարարել է նաև, որ Եմենի դեմ իրականացված իր ամենաարյունալի հարձակման ընթացքում Արաբիան օգտվել է ամերիկյան ռումբերից:
Ըստ «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման, Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը մի զեկույցում անդրադառնալով Սանաայի արևելքում գտնվող «Արհաբ»-ում ջրամբարի ռմբակոծմանը, հայտարարել է, որ ռմբակոծության վայրում ԱՄՆ-ի «Ռայթիոն» ընկերության արտադրած զենքի մաս է հայտնաբերվել:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է 400 միլիոն դոլար արժողության առավել մեծ քանակության զենք վաճառել Արաբիային, որի մեջ ներառված է նաև «Ռայթիոն» ընկերության արտադրած սպառազինությունը»,-նշված է Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության զեկույցում:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական