Հալեպի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց հայրենի գյուղեր


Հալեպի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց հայրենի գյուղեր

  • 06-05-2017 15:14:04   | Սիրիա  |  Հասարակություն

 
Սիրիական Հալեպի իշխանությունները լայնամասշտապ գործողություն են սկսել «Ջիբրաին» ճամբարից փախստակններին հայրենի բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ, որոնք վերջերս են ազատագրվել ահաբեկիչներից: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Հալեպի փոխնահանգապետ Համիդ Քենոն: 
Նրա խոսքերով` նախատեսվում է ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար մարդու տեղավորել Բաբիրի Ֆոքանի, Ռիբժին Ակրա, Թալ-Թուտոն և Հերբետ Սլեպ գյուղերում, որոնք տեղակայված են Եփրատի ափին: 
«Սիրիական բանակի հարձակման շնորհիվ ռուսական օդային ուժերի աջակցությամբ հաջողվել է ազատագրել գյուղերը «Իսլամական պետության» գրոհայիններից: Այժմ այնտեղ վերադառնում են առաջին բնակիչները, ովքեր երկար ամիսներ և տարիներ են անցկացրել փախստականների ճամբարում»,¬-ասել է նա:
Նշվում է, որ այս գյուղերի բնակիչները ավանդաբար զբաղվել են հողագործությամբ, աճեցրել են մրգեր, ցորեն և այլն: Սիրիացի պաշտոնյաները վերադարձողներին խոստացել են աջակցել վերականգնել իրենց տնտեսությունը, որպեսզի նրանք շուտով նորից վերադառնան խաղաղ աշխատանքի:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն