Բաց նամակ Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանին


Բաց նամակ Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանին

  • 06-05-2017 17:06:36   | Հայաստան  |  Իրավունք

«Հարգելի   Րաֆֆի   Վորոնցովի.
 
ՀՀ  ԳԱԱ  «Փորձաքննություննների ազդային  բյուրո» ՊՈԱԿԻ  կողմից, դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետ –Հ.Ա.Չախոյանի նախագահությամբ, Շիրակի մարզի քննչական վարչությունում քննվող  թիվ-68100916 քրեական գործի շրջանակներում,հարուցված ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(դիտավորությամբ սպանություն) -  27.10.2015թ.-ին  նշանակված կրկնակի  դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությամբ, որն ավարտվել ՝ 12.08.2016թ.-ին, բռնության ենթարկված և դիտավորությամբ սպանված, տուժող՝ Վարազդատ Մանուկյանի վերաբերյալ տրվել է ակնհայտ կեղծ դատաբժշկական եզրակացություն:
 
Ըստ  թիվ- 2/15-32-79   եզրակացության համաձայն ՝   դատաբժշկական փորձաքննության  կատարողներ  են հանդիսացել-
 
1/. Փորձաքննությունների  ազգային  բյուրոյի  տնօրենի տեղակալ՝  Խ.Ռ.Մուրադյանը
 
2/.Փորձաքննությունների բաժնի պետ՝  Ա.Ն.Հովսեփյանը:
 
Հանձնաժողովի կազմը՝
 
1/.Նախագահ-  Հ.Ա. Չախոյան (փորձագետ -17-տարվա ստաժով)
 
Անդամներ՝
 
2/.- Մ.Ա.Գաբրիելյան- «Արմենիա» -ԲԿ-ի սուր թունավորումների բաժանմունքի վարիչ (30-տարվա ստաժով)
 
3/.- Պ.Գ.Սարգսյան-փորձաքննությունների ազգային բյուրոյի  հյուսվածքաբանաքիմիական  փորձաքննությունների բաժանմունքի  ախտաբանաանատոմ –(22-տարվա ստաժով)
 
4/.-Ս.Կ.Օլեյան-փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի փորձագետ- (5-տարվա ստաժով):
 
30.11.2016թ.-ին  ոստիկանության  կենտրոնի բաժնում հաղորդում եմ տվել այն մասին, որ ՀՀ « Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետ  Հ.Չախոյանը ( ի նկատի ունենալով վերջինիս նախագահությամբ տրված կեղծ  եզրակացությունը) - տվել է ակնհայտ կեղծ եզրակացություն, ամբողջ ծավալով հեռքել  դիայի դատաբժշկական եզրակացությունը, խեղաթյուրել վերոնշյալ գործի նախաքննության ընթացքը,  ծեծի ենթարկված և  դիտավորությամբ  սպանված տուժողի մահվան պատճառը կտրուկ վերափոխելով  հանկարծամահության:
 
Նշված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը  տարածքային ենթակայության կարգով  ուղարկվել է Մալաթիայի ոստիկանության բաժին:
 
Մալաթիայի բաժնի հետաքննիչ, լեյտենանտ Մ.Ղազարյանը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՝ մեջբերում. «հանցակազմի առկայության մասին հետևության հնարավոր չէ հանգել,ուստի  բացակայում է հանցակազմը»- հիմքով:
 
Հետաքննիչի կողմից գործող օրենքի համաձայն կայացված մերժման  որոշման օրինականությունը  ստուգելու համար այն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազություն:Միևնույն ժամանակ ինձ պարզաբանել,որ ինձ իրավունք է վերապահված  հետաքննիչի   կողմից կայացված  որոշումը  բողոքարկել Մալաթիա վարչական շրջանների դատախազին:
 
Օրենքով սահմանված կարգով բողոքարկել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազ՝ Ա. Ռ. Արսենյանին:
 
Սակայն վերջինիս կողմից առհասարակ քննության չի առնվել բողոքս,քանի որ բողոքից զգալի ժամանակ անց ես ստացա  ոչ  թե Մալաթիայի դատախազ  Ա.Արսենյանի կողմից կայացված   որոշման օրինակը,  այլ    Ձեր՝ Երևան քաղաքի դատախազ  Ր. Ասլանյանի կողմից կայացված ՝բողոքս մերժելու մասին որոշումը:
 
Չեմ ցանկանում անրադառնալ նաև հետաքննիչ Մ.Ղազարյանի  կայցրած  անբովանդակ,անհիմն,ընդհուպ մինչև կառուցվածքային բովանդակությամբ օրենսդիրի կողմից  ներկայացվող  պահանջներին  անհամապատասխան  պահանջներին:
 
Մինչդեռ  Ձեր կողմից ևս կայացրած  բողոքս մերժելու մասին որոշումը առանձնապես չէր տարբերվում վերջինիս կայացրած որոշումից և միայն այն առումով,որ խուսափել եք համապատասխան ընթացք տալուց և փորձել կառչել   Հ.Չախոյանի  կողմից  ներկայացրած ինքնանպատակ և անհիմն բառակույտից, միևնույն ժամանակ Ձեր որոշմամբ ամրագրել եք վերջինիս կողմից ներկայացրած դատաբժշկական գրականությունից մեջբերված խեղաթյուրված և առհասարակ գոյություն չունեցող  կեղծ հիմնավորումներ: Բացի դրանից Հ. Չախոյանի կողմից  եզրակացությամբ  վկայակոչված գրականությունը ,մատնանշված էջերով,  ինքս եմ ձեռք բերել և ներկայացրել նախաքննության մարմնին,նպատակ ունենալով ապացուցելու, որ  Հ.Չախոյանի  կողմից անգամ  մեջբերված դատաբժշկական գրականությունը  ոչ մի կերպ  չի համապատասխանում  կեղծված եզրակացությամբ  տրված  տուժողի մահվան պատճառահետևանքային  կապի հետ :Եվ Դուք այն աստիճան եք պաշտպանության տակ առել  փորձագետին, որ Ձեր կայացրած որոշմամբ ստիպված եք եղել Ձեր ուսերին վերցնել նաև դատաբժշկության բնագավառի նեղ մասնագիտական  որոշ հմտություններ: 
 
Սակայն այս ամենից զատ ինձ ավելի շատ անհանգստացրեց այն հանգամանքը, թե Մալաթիա վարչական շրջանի հետաքննիչի որոշման դեմ բերված բողոքս գործի ինչպիսի առանձնահատկություններից ելնելով, կամ միգուցե  անձի  առանձնահատկությունից ելնելով է  վերադասության կարգով հանձնվել Երևան քաղաքի դատախազին  և   բողոքս մերժելու վերաբերյալ  որոշում կայացնելու անհրաժեշտություն առաջացել: Մինչդեռ նմանատիպ բովանդակությամբ որոշում   կայացնելու հնարավորություններից զրկված չէր   ուներ նաև  Մալաթիայի  դատախազը:
 
Ամբողջ  խնդիրը կայանում է նրանում,որ  վերոնշյալ քրեական գործով տուժող Վարազդատ Մանուկյանի  սպանությունը   տեղի է ունեցել   2015թ.-ի  օգոստոսի 14-ին, այսինքն  Շիրակի մարզի դատախազի   պաշտոնում  Ձեր պաշտոնավարման օրոք:Գործի նախաքննությունը իր ամբողջ ծավալով , դեպքի 1-ին իսկ վայրկյանից  անօրինական  ձևով  և էական շեղումներով է  կատարվել,ակնհայտ հանցագործության հետքերն ու մարդասպաններին թաքցնելով,  այնքան ժամանակ, (մոտ 1-տարի/)մինչև  նախաքննության մարմնի կողմից դիտավորությամբ  ոչ արժանահավատ համարվեց Վ.Մանուկյանի դիակի դատաբժշկական փորձաքննության -ին եզրակացությունը, մինչև  ձեռք բերվեց  Հ.Չախոյանի նախագահությամբ տրված, պատվիրված  կեղծ եզրակացությունը,փորձելով  հերքել  1-ինը:  Այո, դիտավորությամբ… (Ելնելով նախաքննության գաղտնիությունից կփորձեմ զերծ մնալ այլ հանգամանքներ բարձրաձայնելուց):
2016թ.-ի  օգոստոսի 12-ին -ին փորձաքննությունն ավարտվել է, իսկ մինչ  այս դեռևս դուք եք եղել Շիրակի մարզի դատախազը և նախաքննության շուրջ  մեկ տարին անցել է  Ձեր  ցուցումներով: Որի արդյունքները ներկա պահին  վստահ  եմ , Ձեզ ևս հայտնի են: 
 
Ձեզ բաց նամակ գրելու մտադրություն երբևէ չէի  ունենա, եթե  ակնհայտ  չդառնար  նշված  հանգամանքը: Հաշվի առնելով  նման իրավիճակը կուզենայի խնդրել Ձեզ.
 
Միգուցե  ի պաշտոնե  միջնորդեիք  ՀՀ գլխավոր դատախազին,  Վ.Մանուկյանի սպանության գործը տեղափողել Երևան, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությունն ապահովելու համար այն հանձնել  ՀՀ ՀՔԾ-ին, քանզի  Ձեր օրոք սպանության  գործի նախաքննությունը պարբերաբար հանձնվել է  6- քննիչների:
 
Ուստի  Հ.Չախոյանի  նախաձեռնությամբ  և իր թիմի կողմից տրված կեղծ դատաբժշկական եզրակացությունը այս  ամենի ուղիղ տրամաբանական հետևանքն է:
 
Ի դեպ Ձեզ հայտնեմ նաև, որ  Չախոյանի նախագահությամբ տրված  եզրակացությունը   ամբողջ ծավալով  բուռն և խայտառակ  ձևով քննության առարկա  դարձավ  ՀՀ-ի  առողջապահության և դատաբժշկական ոլորտում, դրա կեղծ լինելու  և համապատասխան գնորդի  պատվերը կատարելու մեջ այլևս որևէ  կասկած չկա և չի կարող լինել, քանի որ 3-րդ  փորձաքննությամբ ապացուցվեց 1-ինի  իրական և հիմնավորված լինելը և  հերքվեց  վերջինիս  կողմից  տրված  եզրակացությունը  ամբողջ  ծավալով, նույնիսկ անեկդոտներ են պատմում Չախոյան Հայկազի տված եզրակացության շուրջ, միգուցե Ձեզ էլ  հասնի…
 
Փորձագետը  նախապես ստորագրելով  համապատասխան հոդվածի տակ,տեղեկանալով   կեղծ եզրակացություն տալու  քրեական  պատասխանատվության  մասին, այնուհանդերձ  տվել է ակնհայտ և կեղծ եզրակացություն,  նման  հանդուգն  կեղծիքներ թույլ տալիս  միգուցե  Ձեզ են հուսացած…
 
Հանցակազմ չլինելու  հիմքով  քրեական գործ հարուցելը  մերժելու  վերաբերյալ  Ձեր  կողմից  կայացված որոշուման բողոքարկումը Մալաթիայի  դատարանում  է, հանցավոր  դատաբժշկական եզրակացությամբ   ՀՀ ԳԱԱ  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի  փորձագետը  թաքցնում է սպանությունը… Իսկ դա գեղեցիկ աչքերի համար չի արվում …արյունոտ կոռուպցիա…
 
Հարգանքով՝  Ռուզան Վարազդատի Մանուկյան
 
05.05.2017թ.»
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք