«Մշակութային կանգառ». Արցախում կկայանան հայաստանյան ազգագրական համույթների հյուրախաղերը


«Մշակութային կանգառ». Արցախում կկայանան հայաստանյան ազգագրական համույթների հյուրախաղերը

  • 06-05-2017 17:45:22   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

  ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Արցախում կկայանան հայաստանյան ազգագրական համույթների հյուրախաղերը:
     Ս. թ. մայիսի 9-ին, ԼՂՀ Մարտունի, Հադրութ, Ասկերան, Քաշաթաղ և Քարվաճառ համայնքներում ելույթ կունենան «Մասունք», «Տարոնցիներ», «Սասնա ծռեր», «Նուբար» և Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական համույթները:
 
 Ծրագիրը, որն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, նվիրվում է Շուշիի ազատագրման 25-ամյակին և մայիսյան հաղթանակներին:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքներում, ընդհանուր առմամբ, նախատեսված է 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: 
 Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play