Թրամփի կողմնակիցներն ու ընդդիմադիրները շաբաթ օրը բախվել են իրար


Թրամփի կողմնակիցներն ու ընդդիմադիրները շաբաթ օրը բախվել են իրար

  • 08-05-2017 14:21:25   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ԱՄՆ նախագահի կողմնակիցները Մինեսոտա նահանգի Սենթ Պոլ քաղաքում բախվել են հակաֆաշիստական ակտիվիստների հետ: Այս մասին հաղորդում է «Press TV» հեռուստաընկերությունը:
Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նրա նախագահության 100-րդ օրվա կապակցությամբ հանրահավաք էին կազմակերպել: Սակայն, դրան զուգընթաց, հակաֆաշիստական ակտիվիստները ցույցեր են անցկացրել Սենթ Պոլ  քաղաքում, ինչի արդյունքում Թրամփի կողմնակիցների ու ընդդիմադիրների միջև բախումներ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրել է Press TV հեռուստաընկերությունը:
Սենթ Պոլ քաղաքում հակաֆաշիստական ակտիվիստները աջակցություն են հայտնել փախստականներին, էմիգրանտներին, սևամորթներին, և դատապարտել Թրամփի հակաէմիգրացիոն քաղաքականությունը:
Դոնալդ Թրամփի նախագահության օրվանից (2017թ. հունվարի 20) առ այսօր Միացյալ Նահանգների շատ քաղաքներում շարունակվում են ցույցերն ընդդեմ նրա քաղաքականության:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play