Արծվիկը մասնակցել է «Եվրատեսիլ-2017»-ի պաշտոնական բացման արարողությանը


Արծվիկը մասնակցել է «Եվրատեսիլ-2017»-ի պաշտոնական բացման արարողությանը

  • 08-05-2017 14:30:09   | Ուկրաինա  |  Մշակույթ

 Առաջին ալիք հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ «Եվրատեսիլ-2017»-ի Հայաստանը ներկայացնող 
 Արծվիկը կարմիր գորգի արարողությանը ներկայացել էր հայ դիզայներ Ֆաինայի մոդելավորած բաց վարդագույնի երանգներով ոսկեգույն հագուստով եւ իր տեսքով հիացրել ներկաներին: «Արծվիկի կարմիր գորգի զգեստը ստեղծելիս ցանկացել եմ, որ այն շատ տարբերվի բեմական հագուստից, կերպարից, որպեսզի մենք տեսնենք երկու տարբեր Արծվիկ: Ինչպես Ամստերդամի ելույթի համար, այնպես էլ այստեղ հագուստի հիմքում տաբատն է եւ բավական լայն շրջազգեստը, որը շատ նորաձեւ է այժմ: Մենք այդկերպ ցանկացել ենք համադրել կանացիությունն ու հարմարավետությունը, որպեսզի Արծվիկն իրեն ինքնավստահ զգա կարմիր գորգի վրա»,-նշում է Ֆաինան:  
 
Արարողության ընթացքում մասնակիցները երկինք բաց թողեցին խորհրդանշական դրոշները. Արծվիկը երկինք ուղարկեց հայկական եռագույնը: 
 
Միջոցառման ընթացքում «Եվրատեսիլ-2017»-ի մասնակիցները միմյանց ճանաչելու, շփվելու եւ կարծիքներ փոխանակելու հնարավորություն ունեցան:
 
Արծվիկը բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային հայտնի լրատվամիջոցների` այդ թվում BBC ONE, BBC Radio, ORF, RTL, RAI, UA: PBC եւ այլն:
 
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո:
Նոյյան տապան  -   Մշակույթ